չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Ուսումնասիրվում է խորհրդային տարիներին ՀԿ-ներին հանձնված սեփականության իրավունքի իրավաչափությունը

Ուսումնասիրվում է խորհրդային տարիներին ՀԿ-ներին հանձնված սեփականության իրավունքի իրավաչափությունը

Պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազությունը մտել է որակապես նոր փուլ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 

Նա նշեց, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը և կառուցվածքային ստորաբաժանումները շարունակել են ուսումնասիրել այգիների, պուրակների, ընդհանուր օգտագործման և օտարման ոչ ենթակա այլ տարածքների ապօրինի օտարման դեպքերը: 

«Առաջնահերթ համարելով շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, հատկապես Երևանում քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժման ոչ իրավաչափ սահմանափակումը վերացնելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելուն ուղղված աշխատանքների կատարման անհրաժեշտությունը՝ շարունակվում են ուսումնասիրվել այն տարածքների սեփականության հիմքերը, որոնցում տևական ժամանակ շինարարական աշխատանքները դադարեցված են, գտնվում են ցանկապատված վիճակում՝ ընդգրկելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ, այդ թվում՝ մայթեր, փողոցներ։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: