կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ուսուցիչները կատեստավորվեն էլեկտրոնային եղանակով. Հենց այդ պահին կտեսնեն, թե քանի հարցի են սխալ կամ ճիշտ պատասխանել

Ուսուցիչները կատեստավորվեն էլեկտրոնային եղանակով. Հենց այդ պահին կտեսնեն, թե քանի հարցի են սխալ կամ ճիշտ պատասխանել

Կառավարությունն իր այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Մեզ համար մեծ խնդիր էր, որ կամավոր ատեստավորումը կատարվում էր թղթային տարբերակով, ինչը բազմաթիվ բարդություններ եւ ժամանակային խնդիրներ էր առաջացնում ուսուցիչների համար:Փոփոխությունների այս առաջարկով ատեստավորման էլեկտրոնային եղական ենք ներդնում, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կկարողանան ատեստավորմանը մասնակցել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով: Այս մեխանիզմով կկարողանանք էապես  կրճատել ժամանակը, որը ծախսվում էր առաջադրանքները լուծելու, այնուհետեւ պատասխանները պատասխանների ձեւաթղթում նցկացնելու համար: Այստեղ նաեւ չէին բացառվում տեխնյիկական վրիպակներն ու անճշտությունները, որոնք գրանցվում էին:

Բացի դրանից, սա եւս մեկ միջոց կլինի խրախուսելու ուսուցիչների մոտ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները: Սա նաեւ հնարավոր կդարձնի, որ ուսուցիչը այդ պահին լրացնելով թետսը, այդ պահին ավարտելուց հետո տեսնի անեւ իր արդյունքը, եւ այդ պահին իր համար պարզ լինի՝ հարցերից քանիսին է ճիշտ պատասխանել, քանիսին՝ սխալ: Ուսուցիչ տեսնում է իր թեստի ճիշտ եւ սխալ պատասխանների թիվը, թե քանի հարցի է ճիշտ պատասխանել, քանիսին՝ սխալ: Այնուհետեւ մեկ օրվա ընթացքում արդեն ամբողջական իր թեստն է բացվում՝ իր նշած պատասխաններով, որտեղ ամեն հարցով տեսնում է իր ճիշտ կամ սխալ պատասխանը: Դրա հիման վրա նա կարող է բողոքարկել»:

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին արդեն դիմումների ընդունումն ավարտել են. «Դիմել են ավելի քան 6 հազար թե ուսուցիչներ, թե մանկավարժի որակավորմանը համապատասխանող չաշխատող քաղաքացիներ: Մենք այս տարի նախատեսում ենք ատեստավորումն անցկացնել նոյեմբերին: Առաջին ատեստավորման գործընթացը կմեկնարկենք նոյեմբերի 9-ից»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուսուցիչները էլի պետք է գան քննական կենտրոն, բայց հարցերին պատասխանելու են համակարգչի էկրանի վրա:

Ժաննա Անդրեասյանի խոսքով, այս համակարգը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր ուսուցչի համար գեներացվի իր առանձին թեստը, ինչը նշանակում է, որ թեստը չի կրկնվում:

Սրան կատակով արձագանքեց Նիկոլ Փաշինյանը. «Տենց շրջիկ լուրեր կան, որ երրորդ հարցի ճիշտ պատասխանը 4-րդ տարբերակն է: Իսկ հիմա երրորդ հարցի ճիշտ պատասխանը միշտ չէ, որ 4-րդ տարբերակն է»:

Նախարարն էլ հաստատեց՝ այո, սա նշանակում է, որ երբ թղթային տարբերակ էր, մենք պետք է որոշակի թեստեր տպագրեինք և պարզ է, որ սահմանափակ թվով՝ հիմնականում չորս տարբերակով այդ պատասխանները բաշխում էինք և սա նույնպես լրացուցիչ հարցերը կարող էր առաջացնել:

«Հիմա ուսուցիչը մոտենում է համակարգչին, իր համար բացվում է թեստի իր տարբերակը: Իր մոտ ունենալու է նաև թուղթ և գրիչ, որի վրա կարող է լուծել այն հարցերը, որի պատասխանը հետո պետք է անցկացնի  համակարգչի մեջ: Վերջացնելուց հետո տեսնելու է համակարգչի վրա իր արդյունքը, թե քանի հարցի է ճիշտ պատասխանել, քանիսին՝ սխալ»,- ասաց Անդրեասյանը:

  • Կիսվել: