հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպումը կվերապահվի Գնահատման և թեստավորման կենտրոնին

Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպումը կվերապահվի Գնահատման և թեստավորման կենտրոնին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիտում որոշեց ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպումը վերապահել Գնահատման և թեստավորման կենտրոնին  (ԳԹԿ):

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ բուհերին բողոքարկման գործընթացը վերապահելը խնդրահարույց էր, քանի որ ծրագիրը  1-ին անգամ գործարկելու ընթացքում 2023 թվականին ի հայտ են եկել կողմնակալ մոտեցումների մասին տեղեկություններ, որը ստվերում է կամավոր ատեստավորման գործընթացի հեղինակությունը և նվազեցնում է  շահառուների մոտիվացիան, ուստի ԳԹԿ-ի կողմից բողոքարկումն իրականացնելը ավելի նպատակահարմար է։

Նշենք, որ հանրակրթության ոլորտում ևս բողոքարկման գործընթացը հանձնարարված է ԳԹԿ-ին։

Միաժամանակ 2023 թվականին միջոցառման գործարկման ընթացքում առաջացած խնդիրներով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև  գործող կարգով սահմանված ժամկետները։

Առաջարկվող փոփոխություններն ու  լրացումները նշված ուղղություններով թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, միջոցառման  կառավարման մեխանիզմները։

  • Կիսվել: