շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուսուցիչների աշխատաժամանակը կրճատվում է. 1-4-րդ դասարանների դեպքում՝ այն կլինի շաբաթական 18 ժամ, մնացածի համար՝ 20 ժամ

Ուսուցիչների աշխատաժամանակը կրճատվում է. 1-4-րդ դասարանների դեպքում՝ այն կլինի շաբաթական 18 ժամ, մնացածի համար՝ 20 ժամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով վերանայվում է դպրոցներում եւ արտադպրոցական հաստատություններում մանկավարժների աշխատաժամանակը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ նվազեցնելով դրանք եւ այդպիսով աշխատաժամանակ ազատելով ուսուցչի մյուս կարեւոր անելիքների համար, որոնք էական ազդեցություն ունեն կրթության որակի վրա:

«Ներկայումս ուսուցչի շաբաթական մեկ դրույք ծանրաբեռնվածությունը կազմում է 22 դասաժամ: Բացի այդ, հանրակրթության նոր պետական չափարոշիչով տարրական դասարաններում միավորային գնահատման համակարգը չի գործում եւ ուսուցիչները մեծ ժամանակ պետք է հատկացնեն ձեւավորող գնահատման մեթոդներով սովորողների հետ աշխատելու համար: Ըստ այդմ, նախագծոծ առաջարկվում է 1-4-րդ դասարաններում դասավանղ ուսուցիչների համար շաբաթական դասավանդման ժամերը սահմանել մեկ դրույքի համար 18 ժամ, իսկ 5-10-րդ դասարաններում՝ 20 ժամ»,-ասաց նա:

Նախարարը հավելեց, որ սա կհանգեցնի տարրական դասարանների ուսուցիչների մեկ դրույքի  բարձրատրության, ըստ էության, 20 տոկոս աճին, 5-10 դասարաններում՝ 10 տոկոս աճին: Այս փոփոխությանն առաջարկվում է գնալ փուլային տարբերակով. «Ըստ այդմ, այս տարվա սեպտեմբերի 1-ից այս ձեւաչափով արդեն կարգավորվում են 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների դասավանդման գործընթացները: Մյուս  ուսումնական տարվանից նրանց կավելանան եւս 4 դասարաններ»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: