ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ուսուցչի օգնականներն ու հատուկ մանկավարժները ևս կարող են օգտվել տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգից․ Ժաննա Անդրեասյան

Ուսուցչի օգնականներն ու հատուկ մանկավարժները ևս կարող են օգտվել տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգից․ Ժաննա Անդրեասյան

Դպրոցում աշխատող ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին հիշեցնեմ, որ 2022 թվականի հունվարի 1-ից նրանք նույնպես կարող են օգտվել տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգից և ստանալ ծախսերի փոխհատուցում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 
Տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում որոշ բարելավող փոփոխություններ են իրականացվել այս հոկտեմբերին՝ հանրային տրանսպորտի բացակայության դեպքում փոխհատուցման չափի ընտրության մասով, ինչպես նաև նախատեսվել են կարգավորումներ դպրոցի շենքի հիմնանորոգման/վերակառուցման կամ նորի կառուցման դեպքում շենքի ապամոնտաժման պատճառով այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը ժամանակավորապես կազմակերպելու համար անհրաժեշտ ծախսերի փոխհատուցման մասով։

  • Կիսվել: