շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ուսման հրավեր՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջում

Ուսման հրավեր՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջում

Հունաստանում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր։

Այն առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերենի բարձր և գերազանց իմացությամբ (Toefl 89-90 (ընթերցանություն՝ 18 միավոր, լսելու կարողություն՝ 17 միավոր, գրելու կարողություն՝ 17 միավոր, խոսելու կարողություն՝ 20 միավոր) կամ IELTS 6.5 կամ CAE (А or B) աշխատակիցների համար։

Կրթաթոշակային տեղն առաջարկվում է հետևյալ վեց ուղղություններով՝

  • MBA in General Management,
  • MBA in Marketing,
  • MBA in Finance,
  • MBA in Logistics and Supply Chain Managment,
  • MBA in Healthcare Management,
  • ΜΒΑ in Human Resource Management:

Ուսումնառությունը կարող է կազմակերպվել երկու եղանակով՝ առկա ձևաչափով և 3 ուսումնական այց (Executive mode) կամ առցանց ուսուցում և 3 ուսումնական այց (Executive mode blended): Ուսումնառության ընթացքում ուսուցողական այցերը կազմակերպվում են դեպի Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Հունաստան:

Ուսման վարձը հոգում է համալսարանի ղեկավարությունը, իսկ այցերի հետ կապված բոլոր ծախսերը՝ մասնակիցը:

Նախարարությունը կարող է ներկայացնել տասը թեկնածություն: Վերջնական ընտրությունը կատարելու է համալսարանի ղեկավարությունը՝ հաշվի առնելով ինչպես առաջադիմությունը, այնպես էլ հետևյալ չափանիշները՝

  1. Մասնագիտական փորձ (մասնագիտական և կառավարչական փորձ)։
  2. Ակադեմիական որակավորումներ (հավատարմագրված բուհի բակալավրի աստիճան կամ այլ բարձրագույն կրթության աստիճան՝ համապատասխան առաջադիմությամբ)։
  3. Այլ չափանիշներ (նպատակասլացություն, ծրագրում բավարար ժամանակ և ջանք ներդնելու պատրաստակամություն, կարողություն, հանրային և մասնագիտական պատրաստակամություն, ինչպես նաև գործատուի աջակցություն):

Ցանկացողները մինչև հոկտեմբերի 1-ը ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին պետք է ներկայացնեն դիմում (հայտաձևը կցվում է), անձնագրի, դիպլոմի և լեզվի իմացությունը հաստատող համապատասխան փաստաթղթերի պատճենները, երաշխավորական նամակ, մոտիվացիոն նամակ և ինքնակենսագրություն (անգլերենով):

Համալսարանի և ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ york.citycollege.eu/mba_am կայքից:

  • Կիսվել: