հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայ ուսանողներն ու հետազոտողները Սլովակիայում ուսում ստանալու հնարավորություն ունեն

Հայ ուսանողներն ու հետազոտողները Սլովակիայում ուսում ստանալու հնարավորություն ունեն

 Սլովակիայի Հանրապետության ազգային կրթաթոշակային ծրագիրն առաջարկում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ ուսանողներին, ասպիրանտներին, համալսարանի դասախոսներին, հետազոտողներին և արվեստագետներին 2024-2025 ուսումնական տարվա

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանների, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է www.stipendia.sk և www.scholarships.sk կայքերում: Դիմորդները, անհրաժեշտության դեպքում, կարող են մանրամասների համար դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 30-ը` ժամը 16:00-ն:

2024 թ. մարտի 22-ին` ժամը 13:00-ին, կրթաթոշակային հայտի մշակման վերաբերյալ տեղի կունենա վեբինար, որը հասանելի կլինի հետևյալ հղմամբ:

  • Կիսվել: