շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուսանողների ուսման վարձին վերաբերող ծրագրի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են. վարչապետի օգնական

Ուսանողների ուսման վարձին վերաբերող ծրագրի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են. վարչապետի օգնական

Կառավարության նախաձեռնած հակաճգնաժամային  14-րդ ծրագիրը, որ վերաբերում է ուսանողներին, դեռևս չի ընդունվել, այն կընդունվի այս շաբաթ։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե 14-րդ ծրագիրն   արդեն հասցրել է քննադատության արժանանալ, նաև անհասականալի է, թե ինչու այն չի վերաբերում հեռակա սովորող ուսանողներին, ուստի հնարավո՞ր է, որ դրանում ընդգրկվեն նաև այդ ուսանողները։

Նշենք, որ կառավարության նախաձեռնած հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել ուսանողներին:

Նաիրի Սարգսյանը հայտնեց, որ ծրագրի վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են։

«Ինչպես նկատել եք, մեր բոլոր միջոցառումների մեջ կառավարությունը ցանկանում է դնել մոտիվացիոն մեխանիզմներ։ Որոշվել է մոտիվացիոն մեխանիզմ դնել նաև 14-րդ ծրագրում, մասնավորապես, սրանով խրախուսում ենք լավ սովորելը, այսինքն՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները պետք է վարձի պատճառով համալսարանից դուրս չմնան։ Ծրագիր ունենք բոլոր ուսանողների համար։ Այսինքն՝ անկախ  նրանց առաջադիմության մակարդակից, անկախ բուհի կարգավիճակից, աջակցությունը տրամադրվելու է»,- ասաց վարչաօշպետի օգնականը։

Ըստ նրա,  նախնական քննարկման արդյունքում 80 և ավելի  ՄՈԳ ունեցողները կունենան անտոկոս ուսանողական վարկ վերցնելու հնարավորություն, իսկ նրանք, ովքեր ցածր առաջադիմության ունեն, 5 տոկոս տոկոսադրույքով տարեկան վարկ կստանան։

Հիշեցնենք, որ, ըստ 14-րդ ծրագրի, աջակցության մեխանիզմը լինելու է հետևյալը՝

- Ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ՄՈԳ, կստանան ուսման վարձի 100% փոխհատուցում,

- Ոչ ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ ՄՈԳ, կստանան ուսման վարձի 75% փոխհատուցում,

- 80+ՄՈԳ ունեցողների համար ուսանողական վարկերի տոկոսները կզրոյացվեն, իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար ուսանողական վարկերը հասանելի կլինեն 4%-ով:

  • Կիսվել: