ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախարարությունը չի որոշել որևիցե մեկին վերաբնակեցնել․  Զեյթունի հանրակացարանը վերանորոգվելու է

Նախարարությունը չի որոշել որևիցե մեկին վերաբնակեցնել․ Զեյթունի հանրակացարանը վերանորոգվելու է

Զեյթունի հանրակացարանը վերանորոգվելու է, ուսանողների մնալու հարցն առանձին քննարկվում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նախարարությունը չի որոշել որեւիցե մեկին վերաբնակեցնել։ Զեյթունի հանրակացարանը գտնվում է շատ վատ վիճակում։ Այնտեղ տարրական պայմաններ ապահովելու կարիք կա, պետբյուջեով նախատեսված է Զեյթունի հանրակացարանի վերանորոգումը, համապատասխան մրցույթներն արդեն անցկացվել են, եւ արդեն պետք է սկսվի շինարարությունը։ Այս պահին ժամկետների հարց չի դրվել։ Մենք պետք է կարողանանք հնարավորինս ուսումնական տարվա ավարտից հետո կազմակերպել, եւ ընթացիկ խնդիրներ չառաջացնենք»,- ասաց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ նորոգվելուց հետո էլ այն շարունակելու է գործել որպես հանրակացարան․ «Ունենալու ենք հարմարավետ պայմաններ ուսանողների համար։ Ուսանողների մնալու հարցն առանձին քննարկվում է։ Ամեն ուսանողի մասով կլինի հնարավարություն»։

  • Կիսվել: