ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուռուտ գյուղում վագոն-տնակ է այրվել

Ուռուտ գյուղում վագոն-տնակ է այրվել

Մայիսի 11-ին, ժամը 20։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուռուտ գյուղի առաջին փողոցում բնակելի տնակ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ուռուտ գյուղի առաջին փողոցի, 2-րդ փակուղում գտնվող վագոն-տնակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։10-ին, մարվել՝ 22։02-ին։ Այրվել են վագոն-տնակի տանիքը (մոտ՝ 27 քմ) և գույքը։

  • Կիսվել: