Ուրախ եմ, որ մեր երկիրը շարժվում է ժամանակակից բժշկության թելադրանքով. Արսեն Թորոսյան
Վերջին ժամանակաշրջանում համավարակը մեծ բեռ է աշխարհում բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի առողջապահական համակարգի վրա։ Համավարակին զուգահեռ կան նաև այլ ոլորտներ, որոնք ունեն մշտական ուշադրության կարիք։ Կարևորելով բոլոր ուղղությունները՝ ուզում եմ առանձնացնել ուռուցքաբանական ծառայությունների կարևորությունը:

Այսօր ներկա եմ գտնվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռադիոգինեկոլոգիական բաժանմունքի բացման արարողությանը, որը միակն է Հայաստանում։ Այստեղ կիրականացվի բրախիթերապևտիկ բուժում, որը ցուցված է օնկոգինեկոլոգիան հիվանդությունների ժամանակ։ Բրախիթերապևտիկ բուժման կարիք է ունենում օնկոգինեկոլոգիական հիվանդություններով կանանց մոտ 80 տոկոսը։ Բացի այդ, կենտրոնում բացվել են նաև մամոլոգիայի և ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքներ:

Ուրախ եմ, որ մեր երկիրը շարժվում է ժամանակակից բժշկության թելադրանքով, և վստահ եմ, որ նման կարևոր իրադարձությունները լինելու են շարունակական»,- գրել է Թորոսյանը:
