շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ունենք կոմպետենտ ու եռանդով լի քաղաքապետ. Թեհմինա Վարդանյան

Ունենք կոմպետենտ ու եռանդով լի քաղաքապետ. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր ՛՛ Երեկոյան մտորումները՛՛:

Նա, մասնավորապես, գրել է. «Երեկոյան մտորումներ... Թերթում եմ սոցիալական ցանցերն ու տեսնում, որ ողջ կառավարությունն ու տարբեր ոլորտների պատասխանատուներ դիմակ են բաժանում և շփվում քաղաքացիների հետ: Չեմ ուզում ակցիայի հետ կապված հայտնել անձնական տեսակետս, սակայն մի մեծ հպարտություն ունեմ. մեր քաղաքապետն այնքան խրված է աշխատանքի մեջ, որ ժամանակ էլ չունի մասնակցելու նման միջոցառումների:
 

Այո´, ես հավատում եմ, որ Մարությանն օրնիբուն աշխատում է: Դեռևս 2 տարին չբոլորած քաղում ենք սպասելի պտուղները` բացվել է մետրոյի նոր կայարանը, չնայած, որ քաղաքացիներն օգտվում են անխափան գործող հանրային տրանսպորտի նոր ցանցից, այնուամենայնիվ, ունենք քաղաքացիներ, որոնք օգտվում են նաև ճոպանուղուց, սանիտարական մաքրում ու ախտահանում այլևս իրականացվում է իդեալական, օր օրի տեսնում ենք` ինչ փառահեղ կանաչապատում է արվում, փոխվել են հարյուրավոր վերելակներ ու վերանորոգվում են հազարավոր փլվող պատշգամբներ, բոլոր վարորդներն իրենց մեքենաների անվադողերի տակ զգում են հայելու պես ողորկ ու սլացիկ ասֆալտ, քաղաքում բացարձակապես չեն նկատվում սնկի պես ավելացող կրպակներն ու անօրինական շինությունները:

Այո´, տիկնա´յք և պարոնա´յք, սա Երևանն է: Այո´, ունենք կոմպետենտ ու եռանդով լի քաղաքապետ: Վայելե´ք»:

  • Կիսվել: