չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ունենք առնվազն երկու տարբերակ. ԿԳՄՍ նախարարը՝ Կիրանցի՝ սահմանին գտնվող դպրոցի անվտանգության մասին

Ունենք առնվազն երկու տարբերակ. ԿԳՄՍ նախարարը՝ Կիրանցի՝ սահմանին գտնվող դպրոցի անվտանգության մասին

Կիրանցում ունենք գործող դպրոց այլ շենքում: Նոր դպրոցի շենքն ավելի մոտ է սահմանին, և մենք ասել ենք, որ առաջնորդվելու ենք առաջարկով և պահանջով: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ Կիրանցի դպրոցի մասին վարչապետը ևս մի քանի անգամ առիթ է ունեցել խոսելու:

«Անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում: Մենք պատրաստ ենք շահագործել թե՛ նոր դպրոցի այն շենքը, որը կառուցվել է այդ միջոցառումները ձեռնարկելուց հետո, թե՛ (եթե տեղի բնակիչների պահանջը կլինի, որ դրանից հետո նույնիսկ իրենք հարմար չեն գտնում երեխաներին ուղարկել այդ շենքում դասերն անցկացնելու) կառուցել նոր դպրոց և այդ շենքը ծառայեցնել այլ նպատակի:

Այսինքն՝ ունենք առնվազն երկու տարբերակ, և այդ տարբերակներից ո՛րն ընտրել, կլինի անմիջապես բնակիչների, տեղում բնակվող մարդկանց առաջարկով ու նաև նրանց՝ ավելի հարմար տարբերակով»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: