հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Ուկրաինայի հետախուզությունն անմիջական կապ ունի «Կրոկուսի» ահաբեկչության հետ. Բորտնիկով

Ուկրաինայի հետախուզությունն անմիջական կապ ունի «Կրոկուսի» ահաբեկչության հետ. Բորտնիկով

Ուկրաինայի ռազմական հետախուզությունն անմիջական կապ ունի մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Հետաքննությունը շարունակվում է, բայց արդեն կարելի է վստահաբար ասել, որ այդ հարձակման հետ անմիջական կապ ունի Ուկրաինայի ռազմական հետախուզությունը», - ասել է Բորտնիկովը Բիշքեկում ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում:

ՌԴ ԱԴԾ տնօրենն ընդգծել է, որ ահաբեկչության բոլոր հանգամանքները կպարզվեն, կպատժվեն բոլոր մասնակիցները:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում համերգից առաջ հրաձգություն էր եղել, այնուհետև հրդեհ էր բռնկվել:

ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության զոհ է դարձել 144 մարդ, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տուժել է ավելի քան 150 մարդ:

  • Կիսվել: