երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինան գնդակոծել է Ռուսաստանի Բելգորոդի մարզը, կան վիրավորներ․ Գլադկով

Ուկրաինան գնդակոծել է Ռուսաստանի Բելգորոդի մարզը, կան վիրավորներ․ Գլադկով

Ուկրաինան կասետային զինամթերքով գնդակոծել է Ռուսաստանի Բելգորոդի մարզի Ուրազովո ավանը, վեց մարդ է տուժել՝ հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Ուկրաինայի զինված ուժերը «Գրադի» արկերով գնդակոծել են Վալույսկի քաղաքային շրջանի Ուրազովո ավանը։ Կասետային զինամթերքը հայտնվել է մասնավոր բնակելի տների և գյուղատնտեսական ապրանքների խանութի տարածքում։ Բոլոր տուժածները բեկորային վնասվածքներ ունեն»,- հայտնել է պաշտոնյան, հավելել՝ գնդակոծության հետևանքով վնասվել են մի քանի բնակելի տներ և ավտոմեքենաներ։

Գլադկովի խոսքով՝ Շեբեկինսկի քաղաքային օկրուգում ՀՕՊ համակարգով խոցվել է նաև ինքնաթիռային տիպի ԱԹՍ: Նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան։

ՌԴ պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ ռուսական ՀՕՊ միջոցները ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Բելգորոդի մարզի երկնքում:

  • Կիսվել: