շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ucom-ում նոր տնօրեն չի նշանակվել. հերքում

Ucom-ում նոր տնօրեն չի նշանակվել. հերքում

Ucom ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. 
 
«Հարգելի գործընկեր,
 
Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ Գալաքսի գրուփի հաղորդակցության բաժնի կողմից լրատվամիջոցներին է ուղարկվել հաղորդագրություն, որով իրավական ուժ չունեցող փաստաթղթեր են ներկայացվել, ըստ որոնց, իբր ապրիլի 14-ին տնօրենների խորհուրդը նշանակել է Ucom ընկերության նոր տնօրեն:
 
Հայտնում ենք հանրությանը, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Հայկ Եսայանը շարունակում է մնալ ընկերության տնօրեն և ներկայացնում ենք պետռեգիստրի վկայականից քաղվածքը 2020 թ․ ապրիլի 16-ի ժամը 18.00 դրությամբ:
 
Հայտնում ենք նաև, որ միայն Հայկ Եսայանի խնդրանքով են ազատման դիմում գրած բոլոր 865 աշխատակիցները շարունակում ապահովել կազմակերպության բնականոն աշխատանքը: Ուստի նման հայտարարությունները ավելորդ լարվածություն և պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում կազմակերպության ներսում: Հորդորում ենք չտրվել նման գործելաոճին և շարունակել բանակցային գործընթացը, որի մասին հայտարարել ենք:
 
Նշենք, որ արդեն երկու օր է՝ Ucom ընկերության և բոլոր բաժնետերերի շահերը ներկայացնող իրավաբանները համատեղ աշխատում են ձեռք բերված պայմանավորվածությունները ամրագրող փաստաթղթի վրա»:

  • Կիսվել: