ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ու՞մ համար է նախատեսված երկու մլն դոլար արժողությամբ՝ Անկախության օրվան նվիրված միջոցառումը

Ու՞մ համար է նախատեսված երկու մլն դոլար արժողությամբ՝ Անկախության օրվան նվիրված միջոցառումը

Հանրապետության հրապարակի մուտքերը և ելքերը այս պահին փակ են, ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը վաղուց սկսվել է, բայց Հանրապետության հրապարակ մուտք գործելու համար միակ՝ Տիգրան Մեծ պողոտայի ելքի մոտ, կուտակվել է մեծ բազմություն՝ երեխաներ, ծերեր, մինչդեռ բուն հրապարակը գրեթե կիսադատարկ է:

Փակ են ոչ միայն Հրապարակի մուտքերը, այլև պարալիզացված է գրեթե ամբողջ Կենտրոնը: Վերնիսաժի այգուց բնակչությունը հնարավորություն չունի մուտք գործել: Նալբանդյան պողոտայի բնակիչները բողոքում են, որ չեն կարողանում տուն վերադառնալ, քանզի փակ է նաև Նալբանդյան փողոցը: Փակ են հարակից բոլոր փողոցները:

Բանը հասել է նույնիսկ նրան, որ ոստիկանները մոտենում են մարդկանց և հորդորում փոքր խմբերով չկանգնել և քայլել: Մինչդեռ այս միջոցառումը կազմակերպելու համար իշխանությունները ծախսել են մոտ երկու մլն  դոլար, և ակնկալվում էր, որ այն նախատեսված է ժողովրդի համար, այլ ոչ լոկ վերնախավի: 

Նշենք նաև, որ Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված միջոցառման մեկնարկից առաջ՝ ժամը 18:00-ից, քաղաքացիները սկսել են հավաքվել Հանրապետության Հրապարակում։ Հրապարակ մուտք գործելու համար սահմանավել է ուժեղացված հսկողություն, ոստիկանները մետաղորսիչ սարքերով զննել են քաղաքացիներին, նոր միայն թույլ տվել մտնել հրապարակ։ Ինչ վերաբերում է լրագրողներին՝ նրանց մուտքը Հանրապետության հրապարակ տեղի է ունեցել հավատարմագրումներով:

  • Կիսվել: