2018 թ․ ապրիլին զանգել եմ 3-րդ նախագահին, հարցրել՝ ինչպե՞ս է գնահատում իրավիճակը, ասաց, որ խնդիր չկա. Քոչարյան
2018–ի ապրիլին ես զանգել եմ երրորդ նախագահին, երբ դեռ վարչապետ չէր, բայց արդեն պարզ էր, որ ինքը պիտի լիներ. զանգել եմ, որովհետեւ ինձ տարբեր մարդիկ, մեր ընդհանուր ծանոթները, դիմում էին ասում էին՝ մի հատ դու էլ ասա, ոնց որ վիճակը ձեռից գնում է։ Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ես զանգեցի և ասում եմ՝ դու վիճակը ո՞նց ես գնահատում, պրոբլեմ է, ինձ տարբեր տեղից ուղղակի սա են ասում, ձնագնդի պես սա գնում է դեպի լրիվ այլ ուղղություն, կոնտրոլը կորցնելու եք։ Ինքը շատ հանգիստ ասեց՝ ոչ մի պրոբլեմ չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ է։
Ինձ դա զարմացրեց, ասացի՝ վստա՞հ ես։ Երևի մի երկու անգամ ես նույն հարցը կրկնեցի, շատ հանգիստ ասում է՝ ամեն ինչ կոնտրոլը տակ է։ Մի քանի օր հետո հրաժարական տվեց, հինգ-վեց օր հետո։ Հիմա երբ որ քեզ շատ հանգիստ ասում են, որ ամեն ինչ կոնտրոլի տակ է, ամեն ինչ նորմալ է, ընդհանրապես պրոբլեմ չի տեսնում, ես ի՞նչ պիտի անեմ։ Սա այն է, ինչի ես մասնակից եմ եղել։
Ես մինչև այդ առանձնապես շփում չեմ ունեցել իր հետ բավական երկար ժամանակ։ Ես վիճակից ելնելով համարեցի, որ այնուամենայնիվ պետք է զանգել այդ ահազանգը նաև հասցնել իրեն։
Հիմա ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է եղել։ Ավել բան չեմ ասելու, բայց եթե խոսացնեն, ավել բաներ էլ կասեմ։ Խոսացնողը մարդիկ են, որոնք այդ ժամանակվա իրադարձություններին երևի խոհանոցային ինչ-որ հարցերին տեղյակ չեն, բայց օդից բաներ են հնչեցնում»,–ասաց նա։