երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Սա ոչ թե խաղաղության, Նիկոլ Փաշինյանի մասին փաստաթուղթ է. Ռոբերտ Քոչարյան

Սա ոչ թե խաղաղության, Նիկոլ Փաշինյանի մասին փաստաթուղթ է. Ռոբերտ Քոչարյան

Պետք է հասնել ոչ թե ծնկաչոք, այլ արժանապատիվ խաղաղության։ Այդ մասին այսօր ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով գործող իշխանությունների նախաձեռնած խաղաղության գործընթացին։
«Այդ փաստաթուղթը խաղաղության մասին չի լինելու, այլ մի փաստաթուղթ է Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինչպես պետք է իր քաղաքական ապագան շարունակի` անբովանդակ ու ավելի շատ ներքաղաքական նպատակներ հետապնդող»,– ընդգծեց նա։
Քոչարյանի համոզմամբ` այդ գործընթացից որևէ լուրջ բան չենք կարող ակնկալել, մանավանդ, երբ նայում ենք աշխարհաքաղաքական ենթատեքստում։
 
«Այն կադրերը, որոնք շրջանառվում են Ալբանիայից, արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է` կուչ եկած, ոնց որ ենթական շեֆի առաջ կամ ծառան տիրոջ առաջ հարաբերություններ են ձևավորվել։ «Բոդի լենգվիջը» շատ լավ է բացատրում, թե այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը–խմբ.) ինչ վիճակում է գտնվում. այդ մարդն արդեն իսկ իրեն դասել է որպես ենթակա, որպես մարդ, որ ամբողջովին կախված է այդ մարդկանցից, և իր ամբողջ մարմինն է խոսում այն մասին, որ այդ մարդուց երկրի համար որևէ օգտակար բան չի կարող լինել»,– նկատեց Քոչարյանը։
Նա այն կարծիքին է, որ պարտության սիմվոլ Փաշինյանը չի կարող խաղաղություն բերել։ Ինչ վերաբերում է Բաքվում պահվող հայ գերիներին, ապա ըստ Քոչարյանի` նրանց հարցը գործող իշխանություններին ընդհանրապես չի հետաքրքրում։

  • Կիսվել: