չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի վարակից մահացել է 23 մարդ

Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի վարակից մահացել է 23 մարդ

Թուրքիայում մայիսի 20-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 23 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, գրում է ermenihaber.am-ը։

Նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում կատարված 20․838 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 972 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 23 դեպք, իսկ ապաքինման 1․092 դեպք։

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ընդհանուր առմամբ ապաքինվել է 113.987 մարդ, իսկ 877 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 152․587, իսկ մահվան 4․222 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 1․696․355-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

  • Կիսվել: