ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 4431 մարդ

Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 4431 մարդ

Թուրքիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի վարակից մահացել է 34 մարդ։ «Անադոլու» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Այսպիսով, Թուրքիայում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 4431-ի:

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում կատարված թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 191 035 նոր դեպք և վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 159 797-ի:

Կորոնավիրուսից ապաքինվել է 1 286 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվն էլ հասել է 122 793-ի: 

Նշվում է նաև, որ Թուրքիայում թեստավորումների ընդհանուր թիվը կազմում է 1,89 մլն։

  • Կիսվել: