շաբաթ, սեպտեմբեր 5
5 / 9 / 2026
Թուրքիայում ավտոբուս է պայթել․ կան զոհեր

Թուրքիայում ավտոբուս է պայթել․ կան զոհեր

Թուրքիայի Բուրսա քաղաքում ավտոբուս է պայթել, կան զոհեր և վիրավորներ։ Դիտարկվում է հարձակման վարկածը, հայտնում է Hurriyet թերթը։

«Բուրսայի Օրխանգազի թաղամասում անհայտ պատճառով պայթյուն է որոտացել բանտի պահակներին տեղափոխող ավտոբուսում»,-գրում է թերթը։

Նախնական տվյալներով՝ ավտոբուսում, որը մեծ վնաս է կրել, պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, շատերը վիրավորվել են։

Պայթյունի պատճառները պարզվում են։

«Համաձայն բանտի աշխատակիցների առաջին հայտարարությունների՝ դիտարկվում է ահաբեկչության հավանականությունը։ Բուրսայի ոստիկանապետն այս պահին զննում է դեպքի վայրը»,– մանրամասնել է հրատարակությունը։

  • Կիսվել: