հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
Թուրքիան ուզում է շարունակել բարիդրացիական հարաբերությունները Հունաստանի հետ

Թուրքիան ուզում է շարունակել բարիդրացիական հարաբերությունները Հունաստանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է Հունաստանի հետ հարաբերություններին ու նշել, որ Թուրքիան ուզում է շարունակել բարիդրացիական հարաբերությունները Հունաստանի հետ, գրում է ermenihaber.am-ը:

«Մենք կառուցողական վերաբերմունքի կողմնակից ենք եղել։ Սակայն, մեծամասամբ մենք չենք տեսել մեր բարի մտադրությունների փոխադարձությունը։ Հունաստանը պետք է մեկընդմիշտ հասկանա սա. Թուրքիան որևէ մեկի տարածքի վրա աչք չունի, բայց թույլ չի տա որևէ մեկին խախտել իր սեփական իրավունքները»,- նշել է Էրդողանը։

Ըստ նրա՝ միջազգային համաձայնագրերի անտեսումն ու խախտումը ոչ մեկին օգուտ չի բերի ու Թուրքիան կշարունակի աշխատել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համար:

 

  • Կիսվել: