կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիան նախատեսում է Հայաստանից թռիչքներ բացել դեպի Թուրքիայի տարբեր շրջաններ

Թուրքիան նախատեսում է Հայաստանից թռիչքներ բացել դեպի Թուրքիայի տարբեր շրջաններ

Անկարան նախատեսում է Հայաստանից թռիչքներ սկսել դեպի Թուրքիայի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ: Այս մասին փակ քննարկումներ են անցկացվել Թուրքիայի նախագահականում, որտեղ օրակարգում է եղել նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, տեղեկացնում է ՛՛Հյուրիյեթը՛՛:

Ինչպես նշում է մերձիշխանական ՛՛Հյուրիյեթը՛՛՝ Անկարան Հայաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը դիտարկում է որպես առաջին քայլ հարաբերությունների կարգավորման ճանապարհին:

Անկարան, բացի Երևան-Ստամբուլ չվերթներից, նախատեսում է Հայաստանից թռիչքներ բացել դեպի Կարս ու Վան, հետագայում նաև Թուրքիայի այլ նահանգներ: Թուրքական իշխանությունները հաշվի են առնում, որ Վանը հայերի համար պատմական նշանակություն ունի և կարող է դառնալ զբոսաշրջային կենտրոն։ Վանի Աղթամար կղզում է գտնվում Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ տարին մեկ անգամ պատարագ է մատուցվում։

  • Կիսվել: