Թուրքիան մեղադրում է ԵՄ-ին Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու մեջ
Եվրամիությունը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլը խափանելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է թուրք քաղաքական վերլուծաբան Սերխատ Լատիֆօղլուն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ավելի վաղ հայտարարել էր, որ սկզբունքային համաձայնության է հասել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլի վերաբերյալ։ Բանակցությունների հավանական երկրորդ փուլի ամսաթվի և վայրի վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա, երկուշաբթի օրը ՌԻԱ Նովոստիին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
Թուրք քաղաքագետը ենթադրում է, որ բանակցային գործընթացը կլինի աստիճանական։
«Յուրաքանչյուր փուլում կողմերը կփորձեն մշակել «ճանապարհային քարտեզ» ուկրաինական կարգավորման առանձին համաձայնեցված ասպեկտների համար», – ասել է վերլուծաբանը։