երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Թուրքիան խախտել է միջազգային օրենքը․ Կանադան պարտավոր է կանխել ռազմական ապրանքների արտահոսքը

Թուրքիան խախտել է միջազգային օրենքը․ Կանադան պարտավոր է կանխել ռազմական ապրանքների արտահոսքը

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, ասված է․

««Հայկական ուժերի խփած բայրաքթարի տեսախցիկի սերիական արտադրության համարը ցույց է տալիս, որ այն վաճառվել է Թուրքիային, 2020 թվականի սեպտեմբերին, և փոխանցվել է Ադրբեջանին ապօրինի կերպով, ինչն էլ որոշիչ դեր է ունեցել պատերազմի ելքի վրա: Այսպիսով, Թուրքիան խախտել է միջազգային օրենքը» —նշել է հետազոտության ղեկավար Քելսի Գալահերը»,- գրել է Սաֆարյանը՝ հղում կատարելով Theglobeandmail.com կայքին:

Նշենք, որ կայքում ասվում է՝ Կանադան պարտավոր է ներքին օրենսդրությանը եւ զենքի առեւտրի գլոբալ պայմանագրին համապատասխան կանխել և հայտնաբերել ռազմական ապրանքների արտահոսքը այն օգտատերերին, որոնք չեն համարվում ենթադրյալ հաճախորդներ: 

  • Կիսվել: