երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Թուրքիան արգելում է հայկական ընկերություններին թռիչքներ կատարել իր օդային տարածքով. Քաղավիացիան` խնդրի մասին

Թուրքիան արգելում է հայկական ընկերություններին թռիչքներ կատարել իր օդային տարածքով. Քաղավիացիան` խնդրի մասին

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը լրատվականներից մեկի հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիան հրաժարվում է հայկական ավիաընկերություններին տրամադրել իր օդային տարածքը:

Նա ավելացրեց, որ ավիաընկերության գործունեության ամբողջ վեց տարվա գործունեության ընթացքում դրա ինքնաթիռները թռչում էին Թուրքիայի օդային տարածքով, իսկ թուրքական ինքնաթիռները` հայկական տարածքով: Մարտ-ապրիլ ամիսներին ավիաընկերությունը դիմել էր Թուրքիայի օդային տարածքով թռչելու թույլտվություն ստանալու համար և մերժում էր ստացել։

«Մենք այս պահին Թուրքիայի օդային տարածքով չենք թռչում, բայց բանակցություններն ընթանում են, ու կարծես թե դրական տեղաշարժ կա։ Հուսով ենք, որ կարճ ժամկետներում հարցը կկարգավորվի», - ասաց փոխտնօրենը։

ուրքիան արգելել է Հայաստանում գրանցված ինքնաթիռներին մուտք գործել իր օդային տարածք դեռ նախորդ տարվա եպտեմբերի 9-ից`  44-օրյա պատերազմի մեկնարկից օրեր առաջ։ Ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չկա, որով Թուրքիան կհիմնավորի իր արգելքը, սակայն հայկական ավիաընկերություններն առանց հիմնավորման մերժում են ստանում։

Auroranews-ը կապ էր հաստատել  Քաղաքացիական ավիացիայի Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Դավիթ Սարուխանյանի հետ: 

«Թուրքիայի կողմից պաշտոնապես ոչ մի հայտարարություն չի եղել  հայկական ավիաընկերությունների հանդեմ որևէ արգելք կիրառելու մասին: Քանի որ չկա ոչ մի պածտոնական հայտարարություն մենք չենք կարող ինչ որ քայլեր ձեռնարկել: Համենանյնդեպս տեղյակ եմ, որ բանակցություններ են ընթանում և դրանք ընթացքի մեջ են»:

Սարուխանյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու ենք մենք թույլ տալիս մեր օդային տարածքով թռիչքներ կատարել, ինչպես է այդ գործընթացքը կարգավորվում մեզ մոտ, նշեց` Հայաստանը առաջնորդվում է Չիկագոյի կոնվենցիայի դրույթներով, որի համաձայն անդամ պետությունները հիմնավորված չեն կարող օդային տարածք փակել, հետևապես Հայաստանի օդային տարածքը բոլորի համար բաց է: Turkish Airlines-ը Հայաստանի օդային տարածքով առաջին անգամ չէ, որ թռիչքներ է կատարում, մենք էլ Թուրքիայի»:

  • Կիսվել: