հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թուրքական ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է դեպի Իրան թռիչքները

Թուրքական ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է դեպի Իրան թռիչքները

Թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ օդային հաղորդակցությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Ավիաընկերության հայտարարության մեջ  մասնավորապես ասվում է.

«Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով, Pegasus ավիաընկերությունը մինչև մարտի 11-ը դադարեցնում է Ստամբուլ- Թեհրան և Թեհրան-Ստամբուլ ամենօրյա չվերթները»:

Նշվում է, որ այս պահից սկսած մինչև մարտի 11-ի չվերթների համար վճարված բոլոր ավիատոմսերի գումարները փոխհատուցվելու են:

  • Կիսվել: