ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրք ծովակալը քննադատել է քեմալիստական կուսակցության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

Թուրք ծովակալը քննադատել է քեմալիստական կուսակցության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

Թուրք ռազմական գործիչ, պահեստազորի ծովակալ Ջեմ Գյուրդենիզը հեռուստաեթերից քննադատել է թե՛ իշխանություններին և թե՛ ընդդիմությանը Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման համար։

Ըստ Գյուրդենիզի՝ բոլորն էլ հեռացել են այդ հարցում Թուրքիայի հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սկզբունքներից, և քիչ է մնում Աթաթուրքի հիմնած կուսակցության (իմա՝ «Ժողովրդահանրապետական») որոշ առաջատար գործիչներ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։

Թուրք ծովակալը նաև նշել է, որ Աթաթուրքի ստեղծած համակարգը՝ քեմալիստական համակարգը, այնպիսի մի «դեղատոմս» է ստեղծել, որը ոչ միայն Թուրքիային, այլև ամբողջ աշխարհին բարեկեցություն կարող է ապահովել։

Ջեմ Գյուրդենիզը կարծում է, որ Աթաթուրքի հիմնած կուսակցությունը սկսել է մտածել իմպերիալիստական երկրների նման, ուստի Հայոց ցեղասպանության հարցում այդ կուսակցության ունեցած դիրքորոշումը, ըստ ծովակալի, դարձել է խիստ մտահոգիչ։

  • Կիսվել: