ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուղեկցվում են կեղծ և ակնհայտորեն չափազանցված տեղեկատվությամբ. փորձագետ

Թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուղեկցվում են կեղծ և ակնհայտորեն չափազանցված տեղեկատվությամբ. փորձագետ

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման կարևոր բաղադրիչներից է քարոզչական գործոնը։  Այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

«Դա է պատճառը, որ զորավարժություններն ուղեկցվում են ընդգծված քարոզչական արշավներով, կեղծ և ակնհայտորեն չափազանցված տեղեկատվությամբ, գեղեցիկ փաթեթավորված, ուռճացված ֆոտո-տեսանյութերով։

Այդուհանդերձ այս ամենը որևէ ձևով չի նվազեցնում զորավարժության ռազմական սպառնալիքները»,- գրել է փորձագետը։

  • Կիսվել: