կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թթուջուր գյուղին պատկանող հանդամասում հրդեհ է բռնկվել

Թթուջուր գյուղին պատկանող հանդամասում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղին պատկանող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:42-ին, մարվել` 16:02-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

 

  • Կիսվել: