շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Ծուխ էր, բան չէր երևում. երկուսին օգնեցինք, երրորդին չկարողացանք, խեղդվում էինք». ԵՊՀ մասնաշենքի պարետ

«Ծուխ էր, բան չէր երևում. երկուսին օգնեցինք, երրորդին չկարողացանք, խեղդվում էինք». ԵՊՀ մասնաշենքի պարետ

ԵՊՀ 1-ին և 2-րդ մասնաշենքերի պարետ Էռնեստ Թովմասյանը առաջիններից մեկն է օգնության շտապել տուժածներին ԵՊՀ նկուղում պայթյունից հետո:

«Գմփաց, մոտիկացանք, վառվում էր, ծուխ էր, ես ոչ մի բան չեմ տեսել: Հասցրեցինք երկու հոգու օգնեցինք, այրվածքներ ունեին, երրորդին էլ չկարողացանք, արդեն խեղդվում էինք»,- ասաց նա՝ հավելելով, որ մահացածը կանաչապատման աշխատակից է:

Թովմասյանը հավելեց, որ օգնողները հիմնականում 3-4 հոգի են եղել՝ ուսանողներ, անվտանգության աշխատակիցներ:

Նրա խոսքով՝ ներսում մնացած տղամարդուն արդեն փրկարարներն են բերել դուրս, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

«Այդտեղ քիմիական ֆակուլտետի պահեստներ են, կանաչապատման աշխատակիցների հանդերձարանն է, իրենք հաճախ են այդտեղ հանդերձափոխվում: Կոնկրետ այդ սենյակում ոչ մի բան չէր պահվում: Ասացին, որ հոսանքը այդտեղ կապ չունի, մասնագետները կարող են ճիշտ ասել»,-ասաց նա:

  • Կիսվել: