երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ծովագյուղում երկաթուղին վթարային արգելակում է կատարել խոշոր եջերավոր անասունների հոտի պատճառով

Ծովագյուղում երկաթուղին վթարային արգելակում է կատարել խոշոր եջերավոր անասունների հոտի պատճառով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հայտնում են, որ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում շարժակազմը կրկին վթարային արգելակում է կատարել գծի վրա հանկարծակի դուրս եկած խոշոր եջերավոր անասունների հոտի պատճառով:

«Այս և արձանագրված այլ դեպքերը հանգեցնում են գնացքների երթևեկության խաթարմանը, վնաս են հասցնում երկաթուղային շարժակազմին, ինչպես նաև համայնքի բնակիչները կրում են նյութական վնաս:

Հարգելի բնակիչներ

Կրկին զգուշացնում և հորդորում ենք` ցուցաբերել զգոնություն և պահպանել անվտանգության կանոնները՝ խուսափելով անցանկալի հետևանքներից և միջադեպերից»,- ասված է «Հարավկովկասյան երկաթուղու» տարածած հաղորդագրությունում։

  • Կիսվել: