երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ծովագյուղի խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra» ն,  «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն․ վիրավորների մեջ երեխա կա

Ծովագյուղի խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra» ն, «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն․ վիրավորների մեջ երեխա կա

Հուլիսի 22-ին, ժամը 10:04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ-ին բախվել են «Hyundai Elantra» (վարորդ՝ Ս․ Մ․), «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Մ․) և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով:

Տուժածներ Լ․ Մ․-ն (ծնված 1992 թ.), Լ․ Ա․-ն (ծնված 1961 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 1988 թ.), Գ․ Մ․-ն (ծնված 2020 թ.) տեղափոխվել են, իսկ Ն․ Պ․-ն (ծնված 1950 թ.), Ն․ Բ․-ն (ծնված 1986 թ.), Ն․ Հ․-ն (ծնված 1994 թ.) և Ա․ Դ․-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

  • Կիսվել: