Ծնողազուրկ և հոգեկան խնդիրներ ունեցող 433 երեխայի նպաստներն առաջարկվում է ավելացնել
Խորհրդարանում այսօր քննարկվեց «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նշեց, որ առաջարկվում է ավելացնել ծնողական խնամքից զրկված և հոգեկան խանգարում ունեցող 14 տարեկանից ցածր 433 երեխայի խնամքի նպաստը:
Ըստ նրա՝ շահառուների թիվը շատ ավելի մեծ էր, սակայն քննարկումների ընթացքում պարզվել է՝ պետությունը չի կարող այնպիսի նշանակալի ծախսեր իր վրա վերցնել, որոնք գերազանցում են մի քանի միլիարդ դրամը: «Դրա համար որոշեցինք բարձրացնել նպաստներն առավել խոցելի խմբերի համար»,- նշեց նա։