Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով յուրաքանչյուր տարի մահանում է ավելի քան 8 միլիոն մարդ. ԱՆ
Ամեն տարի մայիսի 31-ին աշխարհում նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ ընդգծելով ծխախոտի օգտագործման առողջական ռիսկերը և ծխախոտի սպառումը նվազեցնելու արդյունավետ քաղաքականությունը: Այդ մասին ասված է ՀՀ ԱՆ Ֆեյսբուքի էջում։
«Ծխախոտի համաճարակը հանրային առողջության ամենամեծ վտանգներից մեկն է, որին երբևէ բախվել է աշխարհը:
Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով յուրաքանչյուր տարի մահանում է ավելի քան 8 միլիոն մարդ:
Ծխախոտի բոլոր տեսակները վնասակար են, և ծխախոտի ազդեցության անվտանգ մակարդակ չկա:
Ծխելը դադարեցնելու թեժ գիծ` 060 44 00 01»,- նշված է գրառման մեջ։