հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են BMW-ները, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց

Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են BMW-ները, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց

Երեւանում, այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 00։30-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Երևանի բնակիչներ 25-ամյա Աշոտ Գրիգորյանի վարած BMW մակնիշի և 40-ամյա Ռաֆայել Մխիթարյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 վարորդները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։

Բախման հետևանքով BMW-ները դուրս են եկել երթևեկելի գոտուց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է  վարույթ։

  • Կիսվել: