«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող խանութ-սրահներում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։
Միջոցառումների արդյունքում արձանագրվել է երկու հիմնական խախտում՝
ներմուծված որոշ ապրանքներ վաճառվել են առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի,
կշեռքները շահագործվել են առանց ստուգաչափման։
Արձանագրված խախտումների հիմքով Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։



