երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ծավ գյուղի վերջնամասում գտնվող անտառից ծուխ է նկատվում. այրվել է մոտ 4 հա բուսածածկույթ

Ծավ գյուղի վերջնամասում գտնվող անտառից ծուխ է նկատվում. այրվել է մոտ 4 հա բուսածածկույթ

Փետրվարի 22-ին, ժամը 13:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի վերջնամասում գտնվող անտառից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 4 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։30-ին, մարվել՝ 17։48-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքացիներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճուղի, Շիկահողի արգելոցի, Շիկահողի հրշեջ-փրկարարական հենակետի աշխատակիցներ և զինծառայողներ:

  • Կիսվել: