հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ծանրալսության հաղթահարումն ու լսողության բնածին կորստի վաղաժամ հայտնաբերումը մշտապես մեր ուշադրության առանցքում են. Ավանեսյան

Ծանրալսության հաղթահարումն ու լսողության բնածին կորստի վաղաժամ հայտնաբերումը մշտապես մեր ուշադրության առանցքում են. Ավանեսյան

Լսողության բնածին կորստի կամ ծանրալսության վաղ հայտնաբերումը շարունակում է մնալ առողջապահական և սոցիալական ոլորտների հիմնախնդիրներից, թեև օտովիրաբուժության ճյուղը զարգանում է, ներդրվում են նորագույն ախտորոշիչ ու լսողական սարքավորումներ: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Ծանրալսության հաղթահարումն ու լսողության բնածին կորստի վաղաժամ հայտնաբերումը մշտապես մեր ուշադրության առանցքում է: Սքրինինգային ծրագրերից մինչև կոխլեար իմպլանտացիա ու վերականգնողական շրջան. պետությունը մեր երեխաների կողքին է, որ հնարվորինս արագ ինտեգրվեն հասարակությանը»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Լսողության ռեաբիլիտացիայի մասնագետների հայկական ասոցիացիայի» կազմակերպած առաջին միջազգային կոնֆերանսին:

Համաժողովին մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետներ ու միջազգային փորձագետներ Ռուսաստանից, Գերմանիայից, Բելառուսից, Վրաստանից և ԱՄՆ-ից։

Հայաստանյան փորձի մասին խոսելիս նշվել է, որ իրականացվում են կոխլեար իմպլանտացիայի վիրահատություններ, որի շրջանակներում փոխհատուցվում է վիրահատության և հետվիրահատական 1 տարվա վերականգնողական բուժման արժեքը:

2020-2023 թվականներին կատարվել է 78 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն:

Միայն 2024 թվականին իրականացվել է 28 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն, ընթացիկ տարում` 12:

  • Կիսվել: