հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ծաղկահովիտ տանող 1.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները ավարտական փուլում են

Ծաղկահովիտ տանող 1.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները ավարտական փուլում են

«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ Տ-1-15, /Հ-21/ - Ծաղկահովիտ ավտոճանապարհի կմ0+000 - կմ1+300 հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է։ 1.3կմ երկարությամբ ճանապարհը սկսվում է Հ-21 հանրապետական նշանակության ավտոճանապարհից և տանում է դեպի Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ բնակավայր։

Կապալառու կազմակերպությունը՝ «Լիլիթ-87» ՍՊԸ-ն, արդեն ավարտել է ասֆալտապատման աշխատանքները։ Առաջիկայում կլրացվեն-կհարթեցվեն կողնակները, հիմնանորոգված ճանապարհը կգծանշվի, կկահավորվի անվտանգության տարրերով։ Ծաղկահովիտ բնակավայրում կառուցվել են նաև մայթերը։

Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարել է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

  • Կիսվել: