ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ծաղկաձորում այրվել են սննդի կետի տանիքի փայտե կառուցատարրերը, ջերմահարվել գույքը

Ծաղկաձորում այրվել են սննդի կետի տանիքի փայտե կառուցատարրերը, ջերմահարվել գույքը

Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գործող սննդի կետերից մեկում: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սննդի կետի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել են սննդի կետի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ), ջերմահարվել է խոհանոցի գույքը:

  • Կիսվել: