ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ծաղկաձորի «Նաիրի»  հանգստյան տունը կծառայի որպես մեկուսացվածների վայր

Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը կծառայի որպես մեկուսացվածների վայր

Ծաղկաձորի «Նաիրի»  հանգստյան տունը նույնպես կծառայի որպես վարակից մեկուսացվածների վայր։ Այս մասին հյուրանոցի ղեկավարությունը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի Նաիրի հանգստյան տունը` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել անձանց մեկուսացման համար (կարանտին), ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) վարակակիրների հետ»,- ասվում է գրառման մեջ։

  • Կիսվել: