շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ծաղկաբեր գյուղում վագոն-տնակ է այրվել

Ծաղկաբեր գյուղում վագոն-տնակ է այրվել

 

Մայիսի 27-ին, ժամը 02:13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծաղկաբեր գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում։

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակայքում գտնվող չբնակեցված վագոն-տնակում (մոտ 27 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։12-ին, մարվել՝ 03։39-ին: Այրվել են վագոն-տնակից մոտ 17 քմ հատվածը և գույքը։

  • Կիսվել: