չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
«Թրջված, բայց աննահանջ». Զոհված զինծառայողների ծնողների նստացույցը շարունակվում է կառավարության շենքի մոտ

«Թրջված, բայց աննահանջ». Զոհված զինծառայողների ծնողների նստացույցը շարունակվում է կառավարության շենքի մոտ

Պատերազմում զոհված զինծառայողների նստացույցը կառավարության շենքի մոտ շարունակվում է: Նշենք, որ նրանք անժամկետ նստացույց են հայտարարել զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով: 

«Թրջված, բայց աննահանջ… Մեր նստացույցը շարունակվում է».- ասվում է «Որդիների կանչ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով:  Նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:

  • Կիսվել: