կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տրանսպորտում ալկոգելի տուփեր կան` այնքան կեղտոտ են, որ մարդ չի ուզում ձեռք տալ․ Հրաչյա Սարգսյան

Տրանսպորտում ալկոգելի տուփեր կան` այնքան կեղտոտ են, որ մարդ չի ուզում ձեռք տալ․ Հրաչյա Սարգսյան

Չնայած տուգանքներին, Երևան քաղաքում գործող տրանսպորտային միջոցներում չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։ Այս մասին, այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի ներկայացուցիչ Նոնա Հայրապետյանը՝ հավելելով, որ կրկնակի ստուգայցերի  ընթացքում տրանսպորտում կրկին խախտումներ են հայտնաբերվել:

«Տեսչական մարմնի գերագույն նպատակը տուգանելը չէ, այլ վերահսկողական գործիքը կիրառելու միջոցով արձանագրված խախտումներին լուծումներ տալը։ Մեր բնակչությունն իրավացի է, երբ նշում է QR կոդերի կիրառության նպատակահարմարության մասին այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցներում խնդիրը չի վերանում»,-նշեց Հայրապետյանը և ընդգծեց, որ վարորդներից սկսած դիմակներ չեն դնում, իսկ տրանսպորտում ալկոգելը բացակայում է։

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը իր դժգոհությունը հայտնեց տրանսպորտային միջոցներում ախտահանիչ լուծույթների տուփերի վիճակից հետ կապված. «Ալկոգելների տուփեր կան` այնքան կեղտոտ են, որ մարդ չի ուզում ձեռք տալ, օգտվել։ Դրանք վերացրեք, մրցույթ հայտարարեք, որ նորմալ տուփեր լինեն ու պարբերանար մաքրեք, թե չէ սկոչով կապված , ծուռ տարաներն ուղղակի սեղմելիս ընկնում են»,-ասաց նա:

  • Կիսվել: