կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Տրանսպորտային միջոցներում արձանագրվել է խախտումների նվազում

Տրանսպորտային միջոցներում արձանագրվել է խախտումների նվազում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի՝ 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման համաձայն, շարունակել են ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

Հունիսի 24-ին Շենգավիթ վարչական շրջանում իրականացվել են հերթական մշտադիտարկման և վերահսկողական աշխատանքները՝ հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ։

Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են քիչ թվով խախտումներ և թերություններ։ Մանսավորապես՝ կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել է տրանսպորտային միջոց, որտեղ բացակայել է ախտահանիչ հեղուկը, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում կրկին հայտնաբերվել է վարորդ՝ առանց դիմակի։

Նշված դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Չնայած հանրապետության ամբողջ տարածքում արձանագրված խախտումների թվաքանակի նվազման հանգամանքին՝ տեսչական մարմնի մասնագետները, այնուամենայնիվ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում և ՀՀ մարզերում շարունակում են ակտիվորեն իրականացնել կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ, որի նպատակը հանրային տրանսպորտի ողջ համակարգում անվտանգության կանոնների լիարժեք պահպանումն է

  • Կիսվել: