կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Թրամփը կատակել է, որ կցանկանար դառնալ հաջորդ Հռոմի պապը

Թրամփը կատակել է, որ կցանկանար դառնալ հաջորդ Հռոմի պապը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով ասել է, որ կցանկանար հաջորդել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, որը մահացել է ապրիլի 21-ին՝ 88 տարեկանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Լրագրողները Թրամփին հարց են ուղղել, թե ում նա կցանկանար տեսնել կաթոլիկների հաջորդ քահանայապետի աթոռին։

«Ես կցանկանայի պապ լինել։ Դա կլիներ իմ թիվ մեկ ընտրությունը», - ասել է նա։

ԱՄՆ նախագահը նշել է, որ իրականում որևէ նախընտրություն չունի, սակայն հիշատակել է ամերիկացի կարդինալի մասին։

«Պետք է ասեմ, որ մենք ունենք կարդինալ, որը Նյու Յորք կոչվող վայրից է, որը շատ լավն է։ Տեսնենք, թե ինչ կլինի», - ասել է նա։

Reuters-ը նշում է, որ Նյու Յորքի արքեպիսկոպոս կարդինալ Թիմոթի Դոլանը Հռոմի պապի թեկնածուների ցուցակում չէ, սակայն այդ ցուցակն ընդգրկում է Նյու Ջերսիի արքեպիսկոպոս կարդինալ Ջոզեֆ Թոբինին։ Հռոմի պապի պաշտոնում ԱՄՆ-ից դեռ ոչ ոք չի եղել։ 

Շուրջ 135 կաթոլիկ կարդինալներ մայիսի 7-ին սկսելու են կոնկլավ, որպեսզի ընտրեն հաջորդ քահանայապետին։ 

  • Կիսվել: