հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
«Toyota Raf 4»-ը բախվել է պարսպին, մի քանի պտույտ գլորվել ու գլխիվայր շրջվել․ կա 1 զոհ, 3 վիրավոր

«Toyota Raf 4»-ը բախվել է պարսպին, մի քանի պտույտ գլորվել ու գլխիվայր շրջվել․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ուենցել Լոռու մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում «Toyota Raf 4» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Սպիտակ խոշորացված համայնքի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պարսպին և մոտ 15 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել երկաթե արգելապատնեշի մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, մահացածն ու վիրավորները Լոռու մարզի բնակիչներ են։

Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա, և չի բացառվում, որ վիրավորներից երկուսը տեղափոխվեն Երևանի հիվանդանոցներ։

  • Կիսվել: