շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Թոշակառուների և ուսանողների համար տոմսային միասնական համակարգում գործելու է հատուկ զեղչային համակարգ». Տիգրան Ավինյան

«Թոշակառուների և ուսանողների համար տոմսային միասնական համակարգում գործելու է հատուկ զեղչային համակարգ». Տիգրան Ավինյան

«Թոշակառուների և ուսանողների համար տոմսային միասնական համակարգում գործելու է հատուկ զեղչային համակարգ»։ Այս մասին այսօր Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն անդրադառնալով տրանսպորտային բարեփոխման վերաբերյալ քաղաքացիների հարցադրումներին և մտահոգություններին

Նա լսեց քաղաքացիներին անհանգստացնող հարցերը, որոնց վերաբերում էին համատիրությունների, կոյուղագծերի, խաղաղահրապարակների խնդիրներին։ Տիգրան Ավինյանը քաղաքացիներին վստահեցրեց, որ ցանկացած խնդիր լուծում է ստանալու։

Քաղաքացիներից մեկն անդրադարձավ ոռոգման ջրի խնդրին նշելով, որ այսքան կանաչը ջրվում է խմելու ջրով։ Տիգրան Ավինյանն ասաց՝ ձեր հարցն ընդունվեց։

  • Կիսվել: